aliq.ge: Կանայք «Վրացական երազանք»-ին կոչ են անում գնալ՝ ազատելով բնակչությանը էմիգրացիայի գնալու ցանկությունից: Այս առիթով կանանց երթն այս տարի անցկացվում է ճամպրուկներով՝ որպես իշխող կուսակցությանը ճանապարհելու խորհրդանիշ:
Վրաստանի կանանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ները, ակտիվիստները, քաղաքական գործիչները միացել են երթին ու շարժվում են Ազատության հրապարակից օլիգարխ, իշխող կուսակցության «պատվավոր նախագահ» Բիձինա Իվանիշվիլիի ապակե տուն՝ կոչ անելու նրան, որ հեռանա:
Նշենք, Վրաստանի լեգիտիմություն չստացած խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ ( նախատեսված է նոյեմբերի 25-ին խմբ.) Թբիլիսիում ամեն օրվա կտրվածքով ցույցեր են իրականացվում՝ բոյկոտելով կեղծված ընտրությունները:
comment.count (0)