panarmenian.net: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մակա Բոչորիշվիլիին պաշտոնում նշանակվելու առիթով։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-ասվում է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ Միրզոյանը գնահատանքի խոսքեր է ուղղել Վրաստանի ԱԳ արդեն նախկին նախարարին:
«Գնահատում ենք սերտ համագործակցությունն Իլիա Դարչիաշվիլիի հետ, որն ուղղված էր ՀՀ և Վրաստանի համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, հիմնված ընդհանուր արժեքների և ավելի ապահով և խաղաղ տարածաշրջան ունենալու շահագրգռվածության վրա։ Մաղթում եմ հաջողություն հետագա գործունեության մեջ»,- ասվում է գրառման մեջ։
Հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։
comment.count (0)