2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան |armenpress.am|
11:16 - 30 հունվարի, 2025

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2024 թվականին գրանցել են շոշափելի առաջընթաց։

Երևանում ընթացող ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար՝ քաղաքական, տնտեսական, կրթական, գիտական և հումանիտար ոլորտներում»,-ասաց Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ հանդիպմանը ամփոփել են անցած տարվա ձեռքբերումները և նախանշել առաջիկա անելիքները։ 

Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև կա արդյունավետ քաղաքական երկխոսություն՝ տարբեր մակարդակներում, ինչպես նաև կայուն և արդյունավետ համագործակցություն երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։

Միրզոյանը նաև հայտնեց, որ քննարկել են տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ փոխադրումների հարցերը։

«Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որը ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը և Վրաստանը։ Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, պետք է նշենք նաև Ադրբեջանի մասին»,- եզրափակեց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել