Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
«Մասնավորապես՝
- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
-բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,
- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։
Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
comment.count (0)