Վրաստանում վարչապետի հայտարարությունը բողոքի ցույցերով են ընդունել
 |azatutyun.am|
21:22 - 28 նոյեմբերի, 2024

Վրաստանում վարչապետի հայտարարությունը բողոքի ցույցերով են ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերով են ընդունել վարչապետի հայտարարությունը, թե Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։

Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ ինքնաբուխ հանրահավաք է սկսվել։

Ցուցարարները նշում են, որ այս որոշումը դավաճանություն է երկրի շահերին և Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։ Նրանց կարծիքով՝ նման գործողությունները վտանգում են Վրաստանի ապագան և ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը, հաղորդում է Эхо Кавказа-ն։

Ցուցարարներ են հավաքվել նաև Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։

Ակցիաներ են այլ քաղաքներում ևս՝ Բաթումում, Քութաիսում, Զուգդիդիում։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմությանը միասնության կոչ է արել՝ հայտարարելով, որ «այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց իր ժողովրդին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել