azatutyun.am: Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։
Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, թե չնայած իրավապահների կոչերին՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի տարածքում տեղի ունեցած հանրահավաքը խախտել է սահմանված նորմերը։
Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների արդյունքում» տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։
Ցուցարարները երեկ երեկոյան կրկին հավաքվել էին Ռուսթավելի պողոտոայում՝ խորհրդարանի դիմաց ու դրան հարակից տարածքում։ Ողջ գիշեր ոստիկանությունը փորձում էր ցրել հավաքը, կիրառվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ։ Նրանց արդեն երկրորդ օրը փողոց է դուրս բերել վարչապետի հայտարարությունը Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028թ. դադարեցնելու վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում՝ կանխելու ցուցարարների ցույցը/2024 թվականի նոյեմբերի 29/AP Photo/Zurab Tsertsvadze
comment.count (0)