ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
14:55 - 30 նոյեմբերի, 2024

ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

ՆԳՆ-հանրություն կապի ամրապնդմանը միտված հանդիպումներն ուղղված են կառուցողական երկխոսության հաստատմանը. ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարությունից։

Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու կարևորությունը, բարեփոխումների ընթացքի առնչությամբ հասարակական կազմակերպությունների հետ շփումներն ու կառուցողական երկխոսությունը։

«Ինստիտուցիոնալ լուծումները ավելի երկարաժամկետ պլանում արդյունքներ տվող լուծումներ են, բայց դրանք անհրաժեշտ և կենսական են: Մեր տրամաբանությունն այն է, որ, այո՛, ընդունելով, որ կարճաժամկետ լուծումները դրանք սիտուացիոնալ լուծումներ են, բայց և պետք է կատարվեն որպես այդպիսին, զուգահեռաբար առավել շատ կենտրոնացումը պետք է լինի ինստիտուցիոնալ լուծումներին, որպեսզի մեխանիզմը կայուն լինի և հետագայում շատ ավելի դրական արդյունքներ նախարարությունը և հանրությունը կարողանա արձանագրել պրակտիկ գործունեության շրջանակներում», - նշել է Արփինե Սարգսյանը։

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նախարարության ու ենթակա ծառայությունների աշխատանքի վերաբերյալ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, հանդես են եկել որոշ առաջարկություններով, որոնց շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Հանդիպման ավարտին Արփինե Սարգսյանը կարևորել է բարեփոխումների տարբեր ուղղություններով աշխատանքային և մասնագիտական հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում ներուժի մեկտեղման հնարավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել