Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներ
 |azatutyun.am|
19:36 - 30 նոյեմբերի, 2024

Վրաստանում ցուցարարները Հանրային հեռարձակողի շենքի մոտ են. պահանջում են ուղիղ եթեր ու հրաժարականներ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը։ Ցուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Հանրահավաքում ելույթ է ունեցել հեռուստաալիքի աշխատակիցը, որը կոչ է արել գլխավոր տնօրենին դատապարտել իրավապահների գործողությունները և ճիշտ տեղեկատվություն հաղորդել եթերում։

Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։ Նրանց թվում են Հանրային հեռարձակողի մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ «Իրական տարածություն» հաղորդաշարի հաղորդավար Նինո Զաուտաշվիլին։ Ցուցարարները պահանջում են մասնակցություն հենց նրա ուղիղ եթերում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում՝ էկրանապատկեր (screenshot) է Վրաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերից։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել