Արցունքաբեր գազ, հրավառ նյութեր, հրդեհ խորհրդարանում. Թբիլիսիում ցույցերը շարունակվում են
 |azatutyun.am|
10:25 - 01 դեկտեմբերի, 2024

Արցունքաբեր գազ, հրավառ նյութեր, հրդեհ խորհրդարանում. Թբիլիսիում ցույցերը շարունակվում են |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղափոխվել են Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի համալսարանի մոտ։

Հանրահավաքի մասնակիցները ճանապարհի վրա կրակ են վառել, աղբամաններ տեղադրել և փակել անցումն այստեղ։

Հավաքի մասնակիցների դեմ արդեն երրորդ գիշերը շարունակ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառվել։ Ցուցարարներն իրենց հերթին օգտագործել են հրավառ նյութեր։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հանրահավաքի մասնակիցները զանգվածաբար խախտել են հասարակական կարգը, հրավառ նյութեր են նետել դեպի օրենսդիր մարմնի շենք։ Խորհրդարանի շենքի մի քանի սենյակներում հրդեհ է բռնկվել, որն այժմ մարվել է։

Վրաստանում արդեն չորրորդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են, դրանք վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028 թվականը բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել