armenpress.am: Վրացական «Ֆորմուլա» հեռուստատեսությունը, հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարության իր աղբյուրին, հայտնում է, որ ԱԳ փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան հրաժարական է տվել:
Ինչպես փոխանցում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությունում իր աղբյուրը, հրաժարական է ներկայացրել նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին:
«Mtavari» հեռուստաալիքի տվյալներով՝ բացի այդ, հրաժարական է տվել Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շապակիձեն:
Ըստ apsny.ge-ի՝ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին X-ում դեկտեմբերի 29-ին գրել է, որ լքում է իր պաշտոնը։ Նույն աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 30-ին հրաժարական է տվել նաև Նիդերլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան, և հավելում, որ Եվրոպական կուրսից հրաժարվելու դեմ հայտարարություն են ստորագրել Վրաստանի ԱԳՆ-ի մինչև 150 աշխատակիցներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)