Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից․
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)