azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է՝ դեկտեմբերի 14-ին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այսօրվա ճեպազրույցում նա ասաց, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ, դրանով իսկ ավարտվել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը։
Շաբաթ երեկոյան գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, հայտարարել է, որ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը։ Նա ասել է, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, հետևաբար երդմնակալությունը չի կայանա։
Կոբախիձեն, սակայն, շեշտել է՝ Զուրաբիշվիլին պետք է իր ժամկետի ավարտին լքի նախագահական նստավայրը Օրբելիանիում։
Կառավարության ղեկավարը ճեպազրույցում նաև շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարած աշխատանքի համար և իրենց ամերիկացի և եվրոպացի գործընկերներից «ավելի բարձր չափանիշներով գործելու համար»։
Կոբախիձեին հարցրել են նաև Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին։ Նա պատասխանել է, որ հեռացող Բայդենի վարչակազմը փորձում է դժվարին ժառանգություն թողնել Թրամփին, և որոշումը համարել է «ժամանակավոր երևույթ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)