Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին․ Էդմոն Մարուքյան
10:38 - 13 դեկտեմբերի, 2019

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․

Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։

Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ տրամադրել մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե՝

- ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ

- ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել