Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում․ տանտիրուհին մահացել է բուժօգնություն ստանալիս
17:08 - 08 դեկտեմբերի, 2024

Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում․ տանտիրուհին մահացել է բուժօգնություն ստանալիս

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14։43-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի:  Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել