Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 55 քմ) և ջերմահարվել՝ հարակից երկու սենյակը (մոտ 80 քմ):
comment.count (0)