Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 07:52-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տնակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող արագ սննդի կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 08։52-ին: Այրվել են արագ սննդի կետի առաստաղի, պատերի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր։
comment.count (0)