Սուբվենցիոն ծրագրերով մարզպետների աշխատակազմերին 3 մլրդ 395 մլն դրամ կհատկացվի |1lurer.am|
12:02 - 12 դեկտեմբերի, 2024

Սուբվենցիոն ծրագրերով մարզպետների աշխատակազմերին 3 մլրդ 395 մլն դրամ կհատկացվի |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին հարցին:

«Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ

Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ 97.5 մլն դրամ

Արմավիրի մարզ՝ 8 ծրագիր՝ 393.2 մլն դրամ

Գեղարքունիքի մարզ՝ 9 ծրագիր՝ 880.1 մլն դրամ

Լոռու մարզ՝ 1 ծրագիր՝ 8.7 մլն դրամ

Կոտայքի մարզ՝ 4 ծրագիր՝ 458 մլն դրամ

Շիրակի մարզ՝ 9 ծրագիր՝ 447.2 մլն դրամ

Սյունիքի մարզ՝ 3 ծրագիր՝ 41.8 մն դրամ

Վայոց ձորի մարզ՝2 ծրագիր՝ 82 մլն դրամ

Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 75.7 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել