ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ՆԳՆ ՓԾ
10:33 - 15 դեկտեմբերի, 2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. ՆԳՆ ՓԾ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ 

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների  համար։

Եղանակային պայմաններից ելնելով Բավրայի անցակետը (Վրաստանի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել