armsport.am: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգում փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժության արդյունքներով:
25-ամյա հայ ծանրորդը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը ու արժանացել փոքր ոսկե մեդալին:
Հրում վարժության առաջին մոտեցման համար Լալայանը 245 կգ է պատվիրել:
Այս քաշային կարգում վարժության փոքր արծաթե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը՝ 211 կգ արդյունքով:
comment.count (0)