Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
21:45 - 14 ապրիլի, 2025

Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը

Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից։

Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ մտան 61 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը 61 կգ (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան) քաշի պոկում վարժությունում բարձրացրեց միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահեց 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է:
Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել