Սև ծովը սևացել է. էկոլոգիական աղետ` Սև ծովում
 |hetq.am|
12:14 - 22 դեկտեմբերի, 2024

Սև ծովը սևացել է. էկոլոգիական աղետ` Սև ծովում |hetq.am|

hetq.am: ՌԴ Կրասնոդարյան շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Դեկտեմբերի 15-ն Կերչի նեղուցում «Վոլգոնևֆտ 212» և «Վոլգոնևֆտ 239» հեղուկանավերի խորտակման հետևանքով հազարավոր տոննաներով նավթամթերք է արտահոսել Սև ծով: Մազութը Կերչից հասել է Անապայի ափեր և սևացրել ծովափնյա տարածքները:

Բնապահպաններն ահազանգում են, որ վտանգված է Սև ծովի ողջ էկոհամակարգը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ տեղի ունեցածը որակել է էկոլոգիական դժբախտություն, և մեղավորները, ինչպես իրեն են զեկուցել, նավապետեր են, որոնք փոթորկի ժամանակ չեն պատսպարվել և ծով են դուրս եկել: Ավելին, խոսվում է նաև հեղուկանավերի անսարքությունների մասին, որոնք իրավունք չեն ունեցել այդ պայմաններով ծով դուրս գալ:

Հեղուկատարներից մեկն իր երթուղին սկսել է Սարատովից, մյուսը` Ազովի ծովից: Երկուսն էլ պետք է հասնեին «Կովկաս» նավահանգիստ:

Նրանք տեղափոխել են ավելի քան 9000 տոննա մազութ: Թե որքանն է արդեն խորտակված հեղուկատարներից արտահոսել ծով, հստակ հայտնի չէ, սակայն մասնագետներն ահազանգում են, որ եթե խորտակված հեղուկատարներից մնացած մազութն էլ արագ չարտահանվի, այն ամբողջությամբ կհայտնվնի Սև ծովում:

Երկու հեղուկանավերի խորտակման փաստով հարուցվել են քրեական գործեր: Զոհվել է մեկ անձ:

Greenpeace-ի տվյալներով` արդեն ավելի քան 60 կմ ծովափ է աղտոտված մազութով: Արձանագրվել են թռչունների անկման դեպքեր:

5000-ից ավելի կամավորներ են հավաքվել Կրասնոդորյան շրջանում, որպեսզի հավաքեն ծովափնյա մազութը, նրանք նաև փորձում են փրկել թռչուններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել