Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը կես տարով անցել է Թուրքիային |hetq.am|
19:06 - 02 հուլիսի, 2023

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը կես տարով անցել է Թուրքիային |hetq.am|

hetq.am: Թուրքիան հուլիսի 1-ից 6 ամսով ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը։ Այդ մասին նշվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ 

«Մեր երկիրը 2023 թվականի հուլիսի 1-ից 6 ամսով ընդունել է ՍԾՏՀ նախագահությունը։ <...> Մեր երկրի առաջնահերթությունը լինելու է անդամ պետությունների հետ անհրաժեշտ քայլերի իրականացումը ՍԾՏՀ հիմնարար սկզբունքների և նպատակների շրջանակներում համագործակցության արագացման համար»,- ասված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Թուրքիային նախագահությունն անցել է Սերբիայից։

 

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև նաև նշել է, որ «սևծովյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը և բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունների զարգացմանն ուղղված կազմակերպության հիմնարար նպատակներն առավել քան երբևէ կարևոր են տարածաշրջանում առկա մարտահրավերների առջև»։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական միավորում է, որին անդամակցում են Սև ծովի տարածաշրջանի և Հարավային Բալկանների 13 երկրներ, այդ թվում` Հայաստանը։ Կազմակերպությունն ստեղծվել է 1992 թվականին Թուրքիայի նախաձեռնությամբ։ Կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։ Ինչպես նշված է կանոնադրության մեջ, Կազմակերպության նպատակն է սևծովյան տարածաշրջանը դարձնել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի՝ իր անդամ պետությունների միջև տնտեսական բազմակողմանի համագործակցության միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել