Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։
Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համատեքստում Պաշտպանը ընդգծում է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման իրավաչափության նկատմամբ պատշաճ հսկողության գործուն կառուցակարգերի մշակման և ազատությունից զրկված անձանց նկատմամբ ներգործության միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերի պատշաճ քննության անհրաժեշտությունը։
comment.count (0)