Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|
15:30 - 28 դեկտեմբերի, 2024

Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել է մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել