Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները երեքն են: ՀՀ ԱՆ-ից news.am-ին հայտնել են, որ նրանցից 2-ի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ բավարար։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը ժամը 16։18-ին մարվել է:
Պահեստում բռնկված հրդեհի կադրերը՝ այստեղ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվել է պիրատեխնիկա։
comment.count (0)