Հարավային Կորեայում ավիավթարից զոհված 141 մարդու մասունքներ նույնականացվել են |hetq.am|
12:03 - 30 դեկտեմբերի, 2024

Հարավային Կորեայում ավիավթարից զոհված 141 մարդու մասունքներ նույնականացվել են |hetq.am|

hetq.am: Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 9-ին, Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին ու պայթել։

Ինքնաթիռում եղած 181 ուղևորից 179-ը զոհվել են։ Նրանք վերադառնում էին Թաիլանդի մայրաքաղաք Բանգոկից։ Տեղացի լրագրողները հայտնում են, որ զոհվածները հիմնականում ընտանիքներ էին, որոնք մեկնել էին Թաիլանդ՝ նշելու Ամանորը։

Սեուլից 288 կիլոմետր դեպի հարավ գտնվող Մուան միջազգային օդանավակայանում զոհերի ընտանիքների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Հողի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ բոլոր 179 մարմինները տեղափոխվել են ժամանակավոր դիահերձարան: Այս մասին հաղորդում է է Yonhap լրատվական գործակալությունը:

Իշխանությունները հայտնել են, որ իրենք կկապվեն զոհերի հարազատների հետ այն ժամանակ, երբ դատաբժշկական փորձաքննությունների ավարտից հետո պատրաստ լինեն ուղարկելու զոհվածների մարմինները։

Նախնական տվյալներով 141 զոհվածի մասունքներ նույնականացվել են։

Հարավկորեական մի շարք քաղաքներ և շրջաններ հայտնել են, որ զոհերի հիշատակին կկազմակերպեն մոմավառություն և կբացեն հուշանկյուններ միչև յոթօրյա համազգային սգի ավարտը։ 

Որպես ինքնաթիռի վթարման նախնական պատճառ նշվում է թռչունների հետ բախումը։ Դեպքի վայրը սահմանազատվել է, հետաքննությունը շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել