Հարավային Կորեայում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը վթարից մոտ չորս րոպե առաջ, ինչպես հաղորդում է CBS news լրատվամիջոցը՝ հունվարի 11-ին հայտնել են հարավկորեական պաշտոնյաները:
Սարքերը վերլուծելուց հետո ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը եզրակացրեց, որ ինչպես թռիչքի տվյալները, այնպես էլ օդաչուների խցիկի ձայնագրիչները դադարել են աշխատել վթարից մոտ չորս րոպե առաջ, հայտնել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը:
Jeju Air-ի կողմից շահագործվող Boeing 737-800-ը դեկտեմբերի 29-ին շեղվել է թռիչքուղուց հարավկորեական Մուան քաղաքում և կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 181 հոգի, բացառությամբ երկուսի:
Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ պարզ չէ, թե ինչու սարքերը չեն գրանցել տվյալները վերջին չորս րոպեների ընթացքում:
Հարավային Կորեայի քննիչները հայտնել են, որ օդային երթևեկության վերահսկիչները զգուշացրել են օդաչուին թռչունների հնարավոր հարվածների մասին օդանավի աղետի ազդանշան տալուց երկու րոպե առաջ, որը հաստատում է, որ թռչնի հարված է տեղի ունեցել, որից հետո օդաչուն փորձել է վթարային վայրէջք կատարել:
Lուսանկարում՝ փրկարարական խմբի անդամներն աշխատում են 2024 թվականի դեկտեմբերի 31-ին Հարավային Կորեայի Մուան քաղաքի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի կործանման վայրում/Ahn Young-Jon /AP։
comment.count (0)