Հարավային Կորեայի նախագահին քննիչները չեն կարողացել ձերբակալել թիկնապահների դիմադրության պատճառով |factor.am|
15:11 - 03 հունվարի, 2025

Հարավային Կորեայի նախագահին քննիչները չեն կարողացել ձերբակալել թիկնապահների դիմադրության պատճառով |factor.am|

factor.am: Հարավկորեացի քննիչները, որոնք վարում են երկրի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլի գործը, հունվարի 3-ի առավոտյան ժամանել են Սեուլի նստավայր՝ նրան ձերբակալելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Yonhap գործակալության փոխանցմամբ Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների քրեական հետախուզության ծառայության (CIO) և ոստիկանության աշխատակիցները Յունի նստավայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 07:20-ի սահմաններում։ Ժամը 08:00-ի սահմաններում 50 հոգանոց քննչական խումբը մուտք է գործել նստավայրի տարածք, սակայն արգելափակվել է զինվորականների կողմից։ Քննիչներին հաջողվել է ճեղքել զինվորականների երկու շարքերը, սակայն նրանց խոչընդոտել են Յունի թիկնապահները։

Նախագահական նստավայրի մերձակայքում կարգուկանոն պահպանելու համար ոստիկանությունը տեղակայել է 45 հատուկ նշանակության ստորաբաժանման 2,7 հազար աշխատակցի։ Յունի կողմնակիցները կոչ են արել «պաշտպանել նախագահին» և «չեղարկել իմփիչմենթը»։ Նրանցից ոմանք բախվել են ոստիկանների հետ։

Ի վերջո, քննիչները նախագահի թիկնապահների հետ երկար առճակատումից հետո հրաժարվել են նրան ձերբակալել։ Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը դեկտեմբերի 31-ին Յունի ձերբակալության օրդեր է տվել CIO-ին: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտոնանկ արված նախագահը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել