ՀՀ ԱԳ նախարարությունը X-ի էջում ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը այդքան շատ կյանքեր է խլել։ Մեր սրտանց ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - նշված է ԱԳՆ-ի X-ի էջում։
comment.count (0)