Հարավային Կորեայի նախագահը հրաժարվել է ցուցմունք տալուց |armenpress.am|
10:59 - 15 հունվարի, 2025

Հարավային Կորեայի նախագահը հրաժարվել է ցուցմունք տալուց |armenpress.am|

armenpress.am: Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը, որը ձերբակալվել է ապստամբության գործով և տարվել Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչություն, հրաժարվել է ցուցմունք տալուց։ 

Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Yonhap գործակալությունը նաև հաղորդել է, որ Կորեայի Հանրապետության նախագահի ձերբակալման գործողությունը տեւել է ավելի քան յոթ ժամ:

2024 թվականի դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն էր հայտարարել, որը չեղարկվել էր 6 ժամ հետո։ Դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթ էր հայտարարել երկրի նախագահին, սակայն մինչև Սահմանադրական դատարանի որոշումը նրա լիազորությունները շարունակում են ուժի մեջ մնալ։ 

Դեկտեմբերի 31-ին դատարանը նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել ապստամբության գործով՝ կապված ռազմական դրություն հայտարարելու իրադարձությունների հետ։ Հունվարի 7-ին դատարանը կրկնել էր նախագահին ձերբակալելու օրդեր տալու որոշումը։ Հարավային Կորեայի նախագահը կասկածվում է ապստամբության մեջ՝ որպես խռովարարների լիդեր։ 

Հունվարի 15-ին Կորեայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը ձերբակալվել է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել