Չեխիայի հյուսիսում գտնվող ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 6 լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդում է AP news լրատվական ծառայությունը։
Հրշեջները հայտնել են, որ հրդեհը տեղի է ունեցել Պրահայից մոտ 100 կիլոմետր հյուսիս գտնվող Մոստ քաղաքում: Նշվում է, որ հավանական պատճառը գազօջախն է, որը շրջվել է:
Հրդեհը հսկողության տակ առնելու համար ավելի քան 60 հրշեջ է պահանջվել մինչև գիշերվա ժամը 1-ը: Վիրավորները բուժօգնություն են ստացել Մոստի և մոտակա քաղաքների հիվանդանոցներում։ Կատարվում է հետաքննություն։
Ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը, որը կիրակի առավոտյան այցելել է վայր, ասել է, որ մոտ 30 մարդ տարհանվել է ռեստորանից և մոտակա բնակելի տներից:
comment.count (0)