Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է. Էսմայիլ Բաղաեի
 |1lurer.am|
16:31 - 13 հունվարի, 2025

Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է. Էսմայիլ Բաղաեի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ Բաքու և Երևան այցի մասին հարցին, նշել է.«Այցը նախօրոք պլանավորված է եղել։ Երկու երկրի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարևոր են։

Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր, է և այդ անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու համար օգտագործում ենք ցանկացած հնարավորություն։ Վստահ ենք՝ դրանք պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ հեռու արտաքին միջամտությունից։ Այս այցերն էլ այդ երկու երկրի հետ հարաբերություններն ու քննարկումներն ամրապնդելու նպատակով էին, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ «3+3»-ը, դեռ կշարունակվեն, և Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ՝ ունեցած հնարավորություններով»։

Պատասխանելով ԵՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցությանը ՌԴ-ի արձագանքի վերաբերյալ հարցին՝ խոսնակը հրաժարվել է դիրքորոշում հայտնել և նշել է, որ այդ հարցի ճիշտ հասցեատերը չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել