Իրանի ԱԳ նախարարն այսօր ժամանում է Մոսկվա |factor.am|
06:46 - 02 սեպտեմբերի, 2019

Իրանի ԱԳ նախարարն այսօր ժամանում է Մոսկվա |factor.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր ժամանում է Մոսկվա՝ հանդիպելու ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ քննարկելու նպատակով:

Արտգործնախարարներն անդրադառնալու են Պարսից ծոցում լարված իրավիճակին և 2015 թվականի միջուկային համաձայնագրի ապագային, որից ԱՄՆ-ը անցած տարի միակողմանիորեն դուրս է եկել: Այս մասին օրերս կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Օրակարգում կլինեն նաև Սիրիային, Աֆղանստանին և Եմենին վերաբերող հարցեր, երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներ, ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել