Իրանի նախագահը կայցելի Հայաստան. Դեսպան |shantnews.am|
08:55 - 02 սեպտեմբերի, 2019

Իրանի նախագահը կայցելի Հայաստան. Դեսպան |shantnews.am|

shantnews.am։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան: Այդ մասին իրանական լրատվամիջոցներին է ասել Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», –հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել