Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Գերագույն դատարանի տարածքում։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցը, հղում անելով իրազեկ աղբյուրների, գրում է, որ կրակոցների հետևանքով 2 դատավոր սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
comment.count (0)