factor.am: Թուրքական լրատվամիջոցներում տեսանյութ է հրապարկվել, որտեղ թուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում են երեկ Հայաստանից արտահանձնված երկու անձի։
Daily Sabah-ը հայտնել է նրանց անունները՝ Էրքան Յըլմազ և Իբրահիմ Կայմակ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ Յըլմազը վերջին 15 տարիների ընթացքում ազատության մեջ է եղել, Թուրքիայի տարածքում 43 առանձին ձերբակալման օրդեր է ստացել և վերջին 14 տարվա ընթացքում Ինտերպոլի ամենահետախուզվողների ցուցակում է։
Քայմակը փախուստի մեջ է եղել վերջին վեց տարիների ընթացքում՝ փախչելով Թուրքիայի կողմից տրված 10 ձերբակալման օրդերից և մեկ տարի առաջ տրված ձերբակալության միջազգային օրդերից:
Նախարարը սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ նշել է, որ արդարադատության և ներքին գործերի նախարարությունների ջանքերը հանգեցրել են նրանց ձերբակալություններին Հայաստանում և հետագայում արտահանձնելուն։ Երլիկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին երկու տղամարդկանց ձերբակալման և արտահանձնման գործում համագործակցության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)