Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Եվրոպական միությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։
Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։
«Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
comment.count (0)