Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով համագործակցության և երկխոսության շարունակականության կարևորությունը։
Վարչապետը ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել այս հանդիպումից։
comment.count (0)