10 նիստ, 4 նստաշրջան, 143 օրենքի ընդունում․ Լենա Նազարյանը ներկայացրել է ԱԺ հաշվետվությունը
13:44 - 05 սեպտեմբերի, 2019

10 նիստ, 4 նստաշրջան, 143 օրենքի ընդունում․ Լենա Նազարյանը ներկայացրել է ԱԺ հաշվետվությունը

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խորհրդարանի՝ այս տարի կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Դրանից հայտնի է դառնում, որ խորհրդարանն անցկացրել է 6 հերթական ու 4 արտահերթ նիստ, 4 արտահերթ նստաշրջան։

Ընդունվել է 143 օրենք, որոնցից․

6 մայր օրենք,

126 օրենքի փոփոխություն
11 համաձայնագրի վավերացման օրենք
Ընդունված օրենքների գերագույն մեծամասնությունը առաջարկվել է կառավարության կողմից՝ 131 նախագիծ։ Մյուս 12 նախագծերից 8-ն առաջարկել են պատգամավորները, 4-ը՝ խմբակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել