Կառավարությունն ամեն ինչ անում է, որ փոքր և միջին բիզնեսը փակվի, ու դա նրան հաջողվում է․ ձեռնարկատերերը բողոքի ակցիա են իրականացնում
16:27 - 27 հունվարի, 2025

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ փոքր և միջին բիզնեսը փակվի, ու դա նրան հաջողվում է․ ձեռնարկատերերը բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացրել փոքր և միջին ձեռնարկատերերը։

Նրանք բողոքում են ինչպես հունվարի 1-ից շրջանառության հարկը 5-ից մոտ 10 տոկոսի բարձրացնելու դեմ, այնպես էլ համընդհանուր հայտարարագրման, աղբահանության, տրանսպորտի գների փոփոխության դեմ։

«Այսօրվա դրությամբ ամեն ինչ այս կառավարությունն անում է, որ փակվի փոքր և միջին բիզնեսը, ու դա նրան հաջողվում է», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մասնակիցները նշում են, որ հարկային բեռի ավելացումը վնասելու է ոչ միայն գործարարներին, այլ նաև հասարակությանը, քանի որ տնտեսվարողները ստիպված ապրանքների գները բարձրացնելու են, և հետևաբար նվազելու են վաճառքները։

Ակցիայի մասնակիցները  կոչ արեցին ՀՀ բոլոր բնակավայրերից հինգշաբթի օրը հավաքվել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել