Կառավարության շենքի դիմաց քաշքշոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև։
Բողոքի ակցիա էին իրականացնում փոքր և միջին ձեռնարկատերերը՝ բողոքելով շրջանառության հարկը 5-ից մոտ 10 տոկոսի բարձրացնելու դեմ։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ոստիկանները հորդորել են իրենց ակցիան շարունակել Կառավարության շենքի մեկ այլ մուտքի մոտ, քանի որ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն է ժամանելու Կառավարություն։ Ոստիկանները քաղաքացիներից մեկին նստեցրին ոստիկանական մեքենա։
Քաղաքացիների մեկ այլ խումբ էլ բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով գերիների ազատ արձակում: Իրավիճակը լարվեց հենց այս ակցիայի ընթացքոմ։
Tert.am-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։
comment.count (0)