Ժանգոտած, անպիտան զենք երբևէ չենք գնել. Սեյրան Օհանյանը` Փաշինյանի հայտարարության մասին |news.am|
11:56 - 28 հունվարի, 2025

Ժանգոտած, անպիտան զենք երբևէ չենք գնել. Սեյրան Օհանյանը` Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Մենք երբևիցե ժանգոտած անպիտանի զենք չենք գնել,  երբևիցե չենք ունեցել սպառազինություն, որը անպիտան է եղել մարտի դաշտում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրղների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ որ Արարատի խոսույթով ենք մոտենում բանակին, մեզ հազիվ ժանգոտած, ժամկետանց, ոչ պիտանի զենքեր կվաճառեն:

«Մենք ընդհակառակը, տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք սպառազինություն, ռազմական տեխնիկա, նաև կարողացել ենք այն ձեռք բերել և ՀԱՊԿ ցածր գներով, և նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել սպառազինություն և ռազմական տեխնիկա, բավականին մեծ քանակությամբ և բավականին նաև առաջատար սպառազինության միջոցներ։

Փաշինյանը թող ինքը պատասխան տա, որ այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին, ու՞ր է հիմա, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը և նաև կառավարման համակարգում գործող բոլոր օրգաններին, որպեսզի ճիշտ գնահատի ռազմաքաղաքական իրավիճակը։

Իր կառավարման ընթացքում այն միասնականությունը, որը որ գոյություն ուներ, այն միասնականությունը, որը որ արտահայտվել էր բոլոր մարտական գործողությունների ժամանակ, պարզապես քայքայվեց, դրա համար ինքը թող պատասխան տա»,-ասց նա:

Սեփյրան Օհանյանը նկատեց, որ եթե մենք ունեցել ենք պարտություն և անհաջողություն, դրա միակ կրողը, միակ մեղավորը այսօրվա իշխանություններն են. «Ես չեմ ասում, որ նախկինում թերություններ չեն եղել, բայց իր թերությունների հետ մեկտեղ, նախկինում մենք կարողացել ենք Հայաստան-Արցախ կուռ համադրված համակարգի արդյունքում ունենալ և անվտանգություն, և նաև թեկուզ դանդաղ տեմպերով, կայուն զարգացում։

Ժամանակը գալու է և այս ամենի համար բոլորը իրենց պատասխանատվությունը պետք է կրեն»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել