news.am: ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:
«Սա քաղաքական դատավարություն է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո։
2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ: Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ինչպես ենթադրում են քննիչները, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։
Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ արեց հեռանալ պաշտոնից, իսկ սենատորը օգոստոսին հրաժարական տվեց։ Նա դարձավ առաջին պետական պաշտոնյան, ով դատապարտվեց պաշտոնավարման ընթացքում որպես օտարերկրյա գործակալ հանդես գալու համար:
comment.count (0)