Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին |armenpress.am|
21:30 - 30 հունվարի, 2025

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները «հաստատուն կարծիքներ» ունեն American Airlines-ի մարդատար ինքնաթիռի և ամերիկյան բանակի Black Hawk ուղղաթիռի բախման պատճառի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Reuters–ը՝ Թրամփն այս մասին ասել է մամուլի ասուլիսում: 

«Մենք չգիտենք, թե ինչն է հանգեցրել այս բախմանը, բայց մենք ունենք որոշ շատ հաստատուն կարծիքներ ու գաղափարներ», - ասել է Թրամփը:

Ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը բախումից հետո ընկել են Պոտոմակ գետը: American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռում 3 զինվոր է եղել: Կոլումբիայի շրջանի հրշեջների ղեկավար Ջոն Դոնելին նշել էր՝ չեն հավատում, որ փրկվածներ կլինեն: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել