Ինչ արձագանք է ստացել Թրամփի վարչակազմի կողմից արտաքին օգնության ծրագրերի սառեցումը |amerikayidzayn.com|
09:38 - 30 հունվարի, 2025

Ինչ արձագանք է ստացել Թրամփի վարչակազմի կողմից արտաքին օգնության ծրագրերի սառեցումը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Թրամփի վարչակազմը երեք ամսով սառեցրել է ԱՄՆ արտաքին օգնության գրեթե ողջ փաթեթը՝ այն վերանայելու և «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությանը համապատասխանեցնելու համար։ Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են՝ նման քայլը վտանգի տակ կդնի բազմաթիվ կյանքեր ողջ աշխարհում

2023 ֆինանսական տարում ԱՄՆ-ն մոտ 70 միլիարդ դոլար է ծախսել արտաքին օգնության նպատակով, որի մեծ մասը տրամադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով։ Մարդասիրական օգնություն ցուցաբերելու գծով ԱՄՆ-ն աշխարհի թիվ մեկ երկիրն է և առաջատարը՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի ոլորտում՝ PEPFAR ծրագրի միջոցով։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագրով սառեցրել է նաև պարենային օգնությունը, բացառությամբ ամենից հրատապ անհրաժեշտություն ունեցող ծրագրերի։

Փաստաթղթի համաձայն՝ 90 օրով սառեցվում է աջակցության ծրագրերի իրականացումը, և այդ ընթացքում գնահատվելու է դրանց արդյունավետությունը։

Սպիտակ տունը ներկայացրել է նման քայլի հիմնավորումը՝ նշելով, որ դադարեցվում են դաշնային բոլոր դրամաշնորհներն ու վարկերը՝ սկսած երեքշաբթիից։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չի մանրամասնել, թե կոնկրետ որ ծրագրերի մասին է խոսքը։

«Նախորդ չորս տարիներին տեսել ենք, թե որքան անարդյունավետ է ծախսում Բայդենի վարչակազմը։ Դա մեծապես պատճառ է հանդիսացել, որ ունեցել ենք նման գնաճ։ Այս վարչակազմի պարտականությունն է կրկին համոզվել, որ յուրաքանչյուր սենթ ազնվորեն հաշվառվում է»,- ասել է Լևիթը։

Սպիտակ տունը անպատասխան է թողել «Ամերիկայի ձայնի» հարցումը՝ պարզաբանելու, թե ԱՄՆ կողմից ցուցաբերվող օտարերկրյա օգնության ծրագրերի վրա ինչ ազդեցություն կունենան վերջին զարգացումները։

Այս ամենի ֆոնին մարդասիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները ահազանգում են, որ Վաշինգտոնի արտաքին օգնության ծրագրերը կարևոր նշանակություն ունեն, օրինակ՝ գենդերային հավասարության ապահովման, բիզնեսի զարգացման, ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցների տրամադրման գործում։ Նախկին նախագահ Ջո Բայդենը այդ ուղղությամբ ԱՄՆ քայլերը կոչել էր Վաշինգտոնի հետ հարաբերությունների «առանցքային հենասյուն» զարգացող աշխարհի համար։

«[ՄԱԿ-ի] գլխավոր քարտուղարը մտահոգությամբ անդրադարձել է ԱՄՆ արտաքին օգնության սառեցման մասին հայտարարությանը։ Նա կոչ է անում դիտարկել լրացուցիչ բացառությունների հարցը՝ ապահովելու կրիտիկական զարգացման և մարդասիրական գործունեության շարունակական իրականացումը աշխարհի ամենախոցելի համայնքների համար։ [Նման վայրերում մարդկանց] կյանքն ու ապրուստը կախված են այդ աջակցությունից»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

2023 ֆինանսական տարում USAID-ն իր ամենամեծ ծրագիրը՝ 14 միլիարդ դոլար, իրականացրել է Ուկրաինայի համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել