Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան
 |tert.am|
18:00 - 30 հունվարի, 2025

Վաշինգտոնի մերձակայքում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան |tert.am|

tert.am: Վաշինգտոնի մերձակայքում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան. այս մասին, CNN-ի փոխանցմամբ, ասել է Վաշինգտոնի շրջանի հրշեջ ծառայության ղեկավար Ջոն Դոնելին։

«Մենք այժմ գտնվում ենք մի կետում, երբ փրկարարական գործողությունից անցնում ենք դիերի դուրս բերման գործողության: Այս պահին մենք չենք հավատում, որ այս վթարից փրկվածներ կան», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Առայժմ փրկարարները գետն ընկած օդանավից դուրս են բերել 27, ուղղաթիռից՝ 1 դի:

Հիշեցնենք, որ American Airlines ավիաընկերության 5342 չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնի մոտակայքում վայրէջքի պահին բախվել ռազմական ուղղաթիռին։ Բախումից հետո ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 64 մարդ (60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել