Լիբանանում այսօր մահացած են գտել Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն Վարդապետ Գուջանյանին։ Այս մասին հայտնում են Լիբանանի Ազգային Առաջնորդարանից։
Ըստ Լիբանանի Հայ Համայնքի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ վարդապետը դանակի մի քանի հարված է ստացել․
«Հայր Անանիա ծ. վրդ. Գուճանեան ապշեցուցիչ դեպքի ժամանակ այսօր հայտնաբերվել է մահացած և արյան մեջ, Հյուսիսային Մեթնի Սալիմի բնակարաններից մեկում՝ 2024 թվականի հունվարի 31-ից նրա հետ կապը կորցնելուց հետո։
comment.count (0)