«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցվել է ՀՀ-ին. վարչապետ
18:57 - 13 փետրվարի, 2025

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցվել է ՀՀ-ին. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է վարչապետը՝ #հատիկառհատիկ հեշթեգի ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել