ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
10:08 - 15 փետրվարի, 2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում):

Կոտայքի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Արագածի, Ապարանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջաններում, Երևան-Սևան, Գորայք-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշտարակի, Թալինի տարածաշրջաններում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին․

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել