Հրդեհ է բռնկվել Վանաձորում գտնվող չգործող կարի արտադրամասում․ ՆԳՆ ՓԾ
10:19 - 15 փետրվարի, 2025

Հրդեհ է բռնկվել Վանաձորում գտնվող չգործող կարի արտադրամասում․ ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 14-ին, ժամը 22:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող կարի ֆաբրիկայում՝ այրվում է տանիքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար  և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկ փողոցում գտնվող չգործող կարի ֆաբրիկայի (երկհարկանի) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել են շենքի տանիքի (մոտ 200
 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել